Թերապիա
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am
Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի:
Հիմնականում տարբերում են թթու, քաղցր, աղի, դառը համերը:
Համային զգացողության խանգարման (ՀԶԽ) տեսակներն են.
- հիպերգևզիա. համի զգացողության ախտաբանական ուժեղացում, որի առավել հավանական պատճառը կեղևային նեյրոնների ախտահարումն է` հիպերսենսիտիզացիա:
- հիպոգևզիա և ագևզիա. համի զգացողության իջեցում և կորուստ, որի պատճառներից է համային անալիզատորի ախտահարումը, օրինակ, այրվածքի, նևրիտների, էնցեֆալիտների և արյունազեղումների արդյունքում:
- դիսգևզիա. համի և սննդի պահանջի ախտաբանական խեղաթյուրում, որը կարող է արտահայտվել ժամկետանց սննդի օգտագործման հակումով և այլն:
Կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման ժամանակ կարող են դիտվել կեղծ համային զգացողություններ, օրինակ, քաղրը թվալ աղի և այլն:
Պատճառները
Հաճախ ՀԶԽ պատճառ են համային անալիզատորի տարբեր ախտահարումները` կապված բերանի խոռոչի և լեզվի լորձաթաղանթի խնդիրների հետ:
Համը ճիշտ ընկալելու համար համային պտկիկներին անհրաժեշտ է թքի մեջ քիմիական միացությունների ճիշտ հարաբերակցություն: Այդ պատճառով թքագեղձերի սեկրեցիայի խանգարումը ևս կարող է համի խանգարման պատճառ դառնալ:
Երբեմն ՀԶԽ պատճառ են գլխուղեղի խնդիրները, աֆերենտ նյարդի ախտաբանությունը կամ որոշ հոգեկան խանգարումներ:
Համային խանգարումներ դիտվում են նաև ծխողների, երկար ժամանակ որոշ դեղորայք ընդունողների մոտ և կանանց մոտ` հղիության ժամանակ:
ՀԶԽ դիտվում է հետևյալ հիվանդությունների ժամանակ.
- բերանի խոռոչի և լեզվի լորձաթաղանթի հիվանդություններ (ստոմատիտ, գլոսիտ),
- սակավարյունություն,
- ռեսպիրատոր վարակներ,
- նյարաբանական ախտահարումներ,
- կորոնավիրուսային վարակ,
- շաքարային դիաբետ, հիպոթիրեոզ,
- հոգեկան խանգարումներ,
- բերանի խոռոչի սնկային ախտահարում (կանդիդոզ),
- վիրուսային հեպատիտ` սուր շրջանում,
- բերանի խոռոչի չարորակ գոյացություններ,
- Շեգրենի համախտանիշ:
ՀԶԽ կարող է զարգանալ ճառագայթային բուժման կուրսից հետո, բերանի, քթի, գլխի վնասվածքների հետևանքով, ցինկի և վիտամին B12-ի անբավարարության ժամանակ:
Ախտորոշումը
Անհրաժեշտ է դիմել նախ` թերապևտի, ով արդեն հնարավոր է ուղղորդի էնդոկրինոլոգի, նյարդաբանի, ստոմատոլոգի, հեմատոլոգի կամ հոգեբույժի խորհրդատվության:
Հետազոտություններից նշանակվում են.
- արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտություն,
- լաբորատոր հետազոտոություններ` ալերգիայի ախտորոշման համար,
- գլյուկոզայի, վիտամին B12-ի, երկաթի և ցինկի որոշում,
- համակարգչային տոմոգրաֆիա,
- գլխի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա,
- ներքին օրգանների (լյարդ, երիկամններ, արյանանոթներ) ուլտրաձայնային հետազոտություն:
Հնարավոր է պահանջվի նաև հորմոնալ հետազոտություն:
Բուժումը
Բուժումը կախված է ախտաբանության պատճառից: Կարող են նշանակվել` դեղորայքային բուժում, ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ (մագնիսաթերապիա, օզոնաթերապիա, ռեֆլեքսաթերապիա, էլեկտրաֆորեզ, մերսում), վիրահատական բուժում:
Կարդացեք նաև
Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...
Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...
Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...
Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...
Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն